ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը հաստատել է փոխնախագահի թեկնածուին |tert.am|

tert.am: Կալիֆոռնիայից սենատոր Կամալա Հարրիսը պաշտոնապես առաջադրել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ժամանակ, որն անցկացվում է Միլուոքի քաղաքում (Վիսկոնսինի նահանգ)՝ վիրտուալ ռեժիմով, գրում է Washington Post-ը։

Ելույթ ունենալով համագումարում՝ Հարրիսը համաձայն է դառնալ նշված պաշտոնի թեկնածու: Նա, ի տարբերություն համագումարի մյուս մասնակիցների մեծամասնության, ելույթ է ունեցել ոչ թե առցանց, այլ ներկա է եղել դահլիճում։

Իր ելույթում Հարրիսը խոսել է ԱՄՆ-ում կյանքի տարբեր ոլորտներում առկա կառուցվածքային ռասիզմի խնդրի մասին։

Ավելի վաղ Հարիսը առաջադրվել էր նախագահի պաշտոնում, սակայն զգալի արդյունքներ չէր գրանցել փրայմերիզում:

77-ամյա Բայդենի ընտրվելու դեպքում 55-ամյա Հարիսը, որպես փոխնախագահ, հավակնելու է կուսակցության առաջնորդի պաշտոնին։

Ընտրվելու դեպքում նա կդառնա այդ պաշտոնում առաջադրված ԱՄՆ պատմության մեջ առաջին աֆրոամերիկուհին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն