Փոմփեոն պատրաստ է մեկնել Թեհրան՝ դիմելու Իրանի ժողովրդին |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե պատրաստ է գնալ Թեհրան՝ Իրանի ժողովրդին դիմելու և բացատրելու, թե Իրանի առաջնորդները ինչ վնաս են հասցրել այդ երկրին:

Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փոմփեոն ասել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաճախ է ստանում ամերիկացիներին դիմելու հնարավորություն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայան այցերի ժամանակ։
Պետքարտուղարը շեշտել է, որ Իրանի քաղաքականության վրա ամենամեծ ազդեցությունն ունեն գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Մայք Փոմփեոն խոսել է նաև Հյուսիսային Կորեայի ճգնաժամի և Թուրքիայի կողմից ռուսական հակահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն