Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է հինգի. AP |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների զոհերի թիվն ավելացել Է մինչեւ հինգ: Օգոստոսի 21-ին այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր երկու զոհվածների մասին. դրանք են ուղղաթիռի օդաչուն, որն օգոստոսի 19-ին աղետի Է ենթարկվել հրդեհի գոտու վրա ջրանետման ժամանակ Սան Խոակինի հովտում, ինչպես նաեւ Pacific Gas and Electric Էներգտիկական ընկերության աշխատակիցը, որն օգնել Է մարելու խոշոր բռնկումը նահանգի հյուսիսում:

Ընդամենն այս պահին տարերքից տուժել են 30 տեղացի բնակիչ եւ հրշեջներ, երկու մարդ համարվում Է անհայտ կորած: Ավելի քան 125 հազար հեկտար տարածություն ընդգրկած հրդեհներն արդեն ոչնչացրել են 170-ից ավելի շենք: Կրակն սպառնում Է եւս 50 հազար շինությունների նահանգի հյուսիսի Նապայի, Սոնոմայի եւ Սոլանոյի օկրուգներում:

Այդտեղից տարահանվել Է շուրջ 100 հազար բնակիչ, այդ թվում Թրեւիս ավաբազայից: Ինչպես իր Twitter-ում հայտնել Է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը, վերջին մի քանի օրն արձանագրվել Է կայծակի շուրջ 11 հազար հարված, որը հանգեցրել Է բռնկման 367 նոր օջախների առաջացման:

Տեղի իշխանությունները նշել են, որ կրակի դեմ պայքարին ներգրավվել են 10 հազար հրշեջներ: Կալիֆոռրնիայի նահանգապետն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել անոմալ շոգի եւ հրդեհների պատճառով:

Նոր ջերմաստիճանային ռեկորդ Է արձանագրվել Մահվան հովտում՝ Մոխավեի անապատի լեռնամիջյան իջվածքում: Օդի ջերմաստիանն այդ շրջանում հասել Է Ցլսիուսի 54,4 աստիճանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն