Մակրոնը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր է պատրաստ լինի շուտով: Euronews-ի  փոխանցմամբ՝ նա այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Ֆրանսիայի նախագահը լավատես է և հույս ունի, որ պատվաստանյութը «կլինի առաջիկա ամիսներին»:

Այդ ենթատեքստում նա ողջունել է ԵՄ-ի հետ համագործակցությունը: «Մենք միասին բարելավել ենք եվրոպական համագործակցությունը՝ միավորելով շատ այլ պետությունների և խրախուսելով ԵՄ արտադրողներին պատվաստանյութեր որոնել»,- Մակրոնն ասել է երեկ տեղի ունեցած ասուլիսում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով