Հանրապետականները պաշտոնապես առաջադրել են Թրամփի թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններին երկրորդ ժամկետով մասնակցելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել կուսակցության համագումարի քվեարկության արդյունքում:

Երկրի գործող ղեկավարը հավաքել է պատվիրակների՝ առաջադրման համար անհրաժեշտ 1276 ձայները: Այդ ընթացակարգն, այնուամենայնիվ, ձևական բնույթ է կրում, քանի որ Թրամփը նախկինում արդեն իսկ հաղթել էր հանրապետականների միջև անցկացված բոլոր մրցույթները և ստացել էր կուսկացական բոլոր 2400 ձայները, բացի մեկից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Դեմոկրատական կուսակցությունից Ջո Բայդենի թեկնածության առաջադրման մասին: ԱՄՆ 46-րդ նախագահը կընտրվի նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունների արդյունքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով