Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը արձակուրդում կլինի։ Նրան արձակուրդ տրամադրելու մասին որոշում է այսօր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում, համաձայն վարչապետի որոշման, առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով