Մի շարք անձինք կպարգևատրվեն Տավուշյան մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների մասնակցության համար․ Հակոբ Արշակյան

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ստացա վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։

Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր հայրենիքի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով