Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ. Շոյգու |24news.am|

24news.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ և նրա գործողություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ այդ տարածաշրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում իրավիճակի սրմամբ։ Տեղյակ ենք նաև այն մտահոգություններից, որոնք առկա են կապված մեր ռազմաբազա իրականացվող թռիչքների հետ կապված: Ցանկանում եմ միանգամից ասել, որ մեր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և հիմա էլ ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և գործընկերոջ դեմ»,- ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանում գտնվող իր ռազմաբազայում սոցիալական կառույցների շինարարություն է կատարում:

«Դրանով է պայմանավորված որոշակի ակտիվությունը: Եվ երկրորդ մասը զորակոչի խնդիրն է. ինչ-որ մեկին պետք է տուն վերադարձնել, մյուսինը՝ ընդհակառակը»,- ընդգծել է ռուս նախարարը:

Աղբյուրի հաղորդմամբ Ռուսաստանն ու Ադրբեջանն այս կամ հաջորդ տարի կվերադառնան համագործակցության նախկին տեմպերին, որոնք նվազել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև