2020-08-27-9c3dc4ee-93df-4d56-9131-ac13765fb228.jpg

Վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն

ՀՀ կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները:

Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 27-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում:

«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ:

Վանուշ Դավթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են անձնական դիմումի հիման վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն