Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչև տարեվերջ |civilnet.am|

civilnet.am։ Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ այս տարվա վերջ։ Այս մասին Սիվիլնեթի թղթակցին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր՝ հուլիսի 20-ին, Գյումրիում մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային ֆորումին։

Ապրիլին 9-ին Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր քայլեր ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։ ՊԵԿ-ը, սակայն, հանձնարարականի բնույթը փոխել էր՝ հայտարարելով, որ իրենք Գյումրիում մտադիր են ստեղծել «արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոն»։ Սա, ըստ էության, առնչություն չուներ ավտոմաքսատան ու դրանից ստացվելիք օգուտների հետ։

Սիվիլնեթի ճշգրտող հարցին՝ արդյո՞ք հենց ավտոմաքսատունն է տեղափոխվելու Գյումրի, վարչապետը դրական պատասխան տվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն