tert.am: Արևադարձային «Լաուրա» փոթորիկը, որն ԱՄՆ-ին պատուհասած ամենաուժեղ փոթորիկներից մեկն է, երեկ անցել է Տեքսաս և Լուիզիանա նահանգների տարածքով՝ խլելով առնվազն վեց մարդու կյանք, տապալելով բազմաթիվ տներ և հազարավոր մարդկանց թողնելով առանց էլեկտրականության, գրում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, փոթորկի վնասների ամբողջական գնահատումը, հավանաբար, մի քանի օր կտևի, սակայն նախնական գնահատականների համաձայն՝ վնասի չափը կարող է հասնել միլիարդավոր դոլարների։
«Լաուրա» փոթորիկն ամենաշատը վնաս է հասցրել Լուիզիանա և Տեքսաս նահանգներին, որոնց սահմանակցում է Արքանզասը, որտեղ փոթորկի հետևանքով ավելի քան 300 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել։









