pastinfo.am: «Լաուրա» ավերիչ փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 14-ի, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով CBS News հեռուստաալիքը:
Լուիզիանայում առնվազն 10 մարդ Է զոհվել, եւս 4 – ը՝ Տեքսասում։ Նշվում է, որ զոհերի մի մասը՝ տների վրա ծառերիի վայր ընկնելու հետևանք են եղել, որոշ դեպքերում մահվան պատճառ է դարձել գեներատորներից գազով թունավորումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Լուիզիանայում վեց զոհվածների մասին: Նախօրեին հաղորդվել էր, որ Լուիզիանա, Տեքսաս եւ Արկանզաս նահանգներում ավելի քան 750 հազար տներ եւ ձեռնարկություններ մնացել են առանց էլեկտրականության:
«Լաուրան» դարձել է վերջին տարիներին ԱՄՆ-ում գրանցված ամենահզոր փոթորիկներից մեկը։ Նրա առավելագույն աստիճանը հասել է 4-ի, դա վտանգի նախավերջին մակարդակն է: 2005-ին Լուիզիանայում վրա է հասել«Կատրինա» փոթորիկը, սակայն նրա հզորությունը հասել է միայն 3-րդ կարգի: