Բաքուն կրկին մտահոգություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը կրկին պաշտոնապես մտահոգություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ։

«Մենք դեռևս սպառիչ պատասխան չենք ստացել ռուսական կողմից», – այսօր Բաքվում հայտարարել է նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, հիշեցնելով, որ Իլհամ Ալիևը վերջերս անձամբ էր այս հարցը բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլաիդիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մենք բացատրություններ ենք ակնկալում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ զինել Հայաստանը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։

Շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը Պուտինի հետ զրույցում դժգոհել էր, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմամթերք է ուղարկել Հայաստան։

Հեռախոսազրույցից հետո Մոսկվան Բաքու էր գործուղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ով հավաստիացրել էր, թե Ռուսաստանն ընդամենը Գյումրիում տեղակայված բազայում «սոցիալական օբյեկտների շինարարություն է իրականացնում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն