azatutyun.am: Հազարավոր մարդիկ երեկ բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում` ռասայական խտրականության ու ոստիկանական ամենաթողության դեմ:
Ցուցարարները հավաքվել են նախագահ Լինկոլնի հուշահամալիրի մոտ, որտեղ 1963-ի ճիշտ նույն օրը՝ օգոստոսի 28-ին, հավասարության համար պայքարի առաջամարտիկներից մեկը` Մարթին Լյութեր Քինգը աջակիցներին էր դիմել իր հայտնի` «Ես մի երազանք ունեմ» ուղերձով:
Երեկվա ցույցի կարգախոսն էր` «ծունկդ ետ տար մեր վզից»` ի հիշատակ սևամորթ Ջորջ Ֆլոյդի, որը ամիսներ առաջ շնչահեղձ էր եղել Մինեապոլիսում, երբ սպիտակ ոստիկանը ծունկը մոտ ութ րոպե սեղմել էր նա վզին:
Մայիսին տեղի ունեցած այդ միջադեպից հետո բազմահազարանոց ցույցեր են սկսվել ողջ երկրով մեկ: Որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են նաև անկարգություններով ու ոստիկանների հետ բախումներով, ինչը դարձել է ներքաղաքական բանավեճերի գլխավոր թեմաներից մեկը նոյեմբերի 3-ին նշանակված նախագահական ընտրությունների քարոզարշավում: