Թրամփը պատրաստվում է մեկնել Վիսկոնսին, որտեղ ցույցերը շարունակվում են |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մեկնել Վիսկոնսին, որտեղ մի քանի օր է` բողոքի ցույցեր ու անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանը հրազեն է գործադրել աֆրոամերիկացի մի տղամարդու դեմ:

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ նախագահը սեպտեմբերի 1-ին կայցելի իրադարձությունների էպիկենտրոնում հայտնված Կենոշա քաղաք, կհանդիպի տեղի իրավապահների հետ և կգնահատի վերջին ցույցերի հետևանքով քաղաքին հասցված վնասը: Վիսկոնսինը համարվում է այն նահանգներից մեկը, որի քվեարկությունը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

2016-ին Թրամփն այստեղ առավելության էր հասել մրցակցի նկատմամբ ձայների ոչ մեծ տարբերությամբ և հիմա էլ, ըստ բազմաթիվ վելուծաբանների, առանց այդ հաղթանակի չի կարող շարունակել պաշտոնավարումը:

Թրամփը հայտարարում է, թե մտադիր է կարգուկանոն հաստատել երկրում, անկարգությունների համար էլ մեղադրում է դեմոկրատներին: Նրա մրցակից, նախագահության թեկնածու Ջո Բայդենը ևս դատապարտել է անկարգությունները, միաժամանակ պնդել` դրանք տեղի են ունենում «Դոնալդ Թրամփի վերահսկողության ներքո, նրա նախագահության ու առաջնորդության օրոք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով