Պետական գնումները պետք է պլանավորել ոչ թե 1, այլ 10 տարվա կտրվածքով. Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ առանձնացրեց կարևոր ուղղություն՝ միտված Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը և արտադրական ներդրումների ներգրավմանը:

«Մենք եկել ենք կարևոր եզրակացության, որ կառավարությունը պետք է փորձի հանդես գալ տեղական արտադրանքի և արդյունաբերության հիմնական սպառողի դերում, բայց այս խնդիրը մշակելիս, քննարկելիս բախվում ենք մի մեծ խնդրի. ամեն տարի կառավարությունը բավական խոշոր գնումներ է անում, դրանք մեր մասշտաբներով խոշոր են, բայց պլանավորվում են հիմնականում մեկ տարվա կտրվածքով՝ թե ինչ ապրանքների ու ծառայությունների կարիք ունի: Իսկ մի տարվա սպառումը, որ ինչ-որ չափով երաշխավորված էր, մեր հաշվարկով որևէ կերպ չէր կարող գրավիչ լինել պոտենցիալ ներդրողի համար»,- ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ իրենք կայացրել են կարևոր որոշում, այն է՝ պետական բոլոր ձեռնարկություններն իրենց գնումները պետք է պլանավորեն ոչ թե 1, այլ նվազագույնը 5 տարվա կտրվածքով, իսկ հիմնական արդյունավետ միջոցն, ըստ Փաշինյանի, այն է, որ ամբողջ պետական համակարգի գնումները պլանավորեն 10 տարվա կտրվածքով: Այսինքն՝ այսօր իմանան, թե առաջիկա 10 տարում բյուջետային միջոցներն ինչ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար են ծախսվելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն