2020-08-31-62942bad-9f80-42ca-9b35-624bf3c69487.jpg

Թուրքիայի պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Ռուսաստան Լիբիայի շուրջը բանակցությունների համար |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի պատվիրակությունն օգոստոսի 31-ին երկօրյա այցով մեկնել Է Մոսկվա Լիբիայի եւ Սիրիայի շուրջը բանակցությունների համար: Այդ մասին հայտնել են հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ այցը տեղի կունենա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ռուսաստանցի պաշտոնակիցների հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

A Haber հեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակության կազմի մեջ են մտնում նաեւ ազգային պաշտպանության նախարարության եւ Ազգային հետախուզական կազմակերպության ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն