Ռուսաստանը որոշել է արտաքսել Սլովակիայի դեսպանատան 3 աշխատակցի՝ ի պատասխան ռուս 3 դիվանագետի արտաքսման |tert.am|

tert.am: Ռուսաստանը որոշել է արտաքսել Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցների՝ ի պատասխան ռուս երեք դիվանագետների արտաքսման, երկրի ԱԳՆ-ին հղումով գրում է ria.ru-ն։

Մոսկվան Սլովակիայի արարքը «անհիմն» է որակել և վճռական բողոք հայտնել։

«Բրատիսլավայի այս ոչ բարեկամական քայլը մեր երկրների միջև հարաբերությունների կառուցողական զարգացման ավանդական ոգուն հակասող ենք գնահատում»,-ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր երեք ռուս դիվանագետների արտաքսման մասին, որոնց գործողությունները, նրանց հաղորդմամբ, հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային:

Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ առաջնորդվել են փոխադարձության սկզբունքով։

Ավելին՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter