2020-09-01-7d9fd970-fc6e-45c6-93e1-187c0b1ea335.jpg

Աշխարհազորում կկարողանան ներգրավվել նաև իգական սեռի ներկայացուցիչները |armenpress.am|

armenpress.am:  Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծվելիք աշխարհազորում ներգրավել նաև իգական սեռի ներկայացուցիչներին:

Այս մասին սեպտեմբերի 1-ին կայացած ասուլիսում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` նշելով, որ ներգրավումը լինելու է կամավորության սկզբունքով:

«Որևէ խտրականություն չենք նախատեսում այդ առումով: Մենք արդեն շուրջ 5 տարի է՝ ունենում ենք ռազմաուսումնական հաստատություններից աղջիկների թողարկում, որոնք ավագ լեյտենանտ, գուցե կապիտան են արդեն դարձել: Աշխարհազորում կամավորության սկզբունքով կկարողանան ներգրավվել այն կանայք, որոնք պահեստազորում հաշվառում չունեն»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ առաջին փուլում կանանց կառաջադրվեն ոչ մարտական խնդիրներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն