2020-09-01-52ab6792-30a3-4ce8-9a5b-92a88913f5b3.jpg

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ ԼՂ հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի․ Լավրով |factor.am|

factor.am: Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ արցախյան հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի։ Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ նախօրեին զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք զգացողություն ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացուցիչները, վերականգնվեն»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն