2020-09-01-c031e305-2064-4b79-9f4e-af560924d2df.jpg

Արցախում անկախության տոնի առթիվ ներում է շնորհվել 2 դատապարտյալի |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ներում է շնորհվել 2 դատապարտյալի: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ ևս երկու դատապարտյալի նկատմամբ ներումը կիրառվել է մասնակի:

«Ներման հանձնաժողովում քննարկվել է 15 հոգու ներման հարցը: Դատապարտյալներից 2-ը ներվել են ամբողջությամբ, 2-ի նկատմամբ` ներումը կիրառվել է մասնակի, իսկ 11-ի վերաբերյալ դիմումները մերժվել են»,- ասաց Պողոսյանը:

 

Վահրամ Պողոսյանը նշեց, որ ներում ստացած դատապարտյալներն արդեն ազատ են արձակվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն