Նիկոլ Փաշինյանը՝ ծառահատումների մասին |lragir.am|

lragir.am։ Կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսների գնալ, այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իջևանի ապօրինի ծառահատումներին:

«Ինձ համար զարմանալի է, որ ՀՀ-ում հնչում են ձայներ, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց համար հացի փող է: Կներեք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև հազար ներողություն եմ խնդրում, երբեմնի 1000 դրամ վերցնող ճանապարհային ոստիականի համար էլ 1000 դրամն իր ապրուստի փողն է:

Յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է: Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողը՝ ավազակությունը, և ի՞նչ է առաջարկվում: Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան»,- ասաց նա:

Եվ եթե այս հնարավորություններն այսօր կատարելության չեն հասել, ըստ վարչապետի, կառավարությունը հետևրողական աշխատելու է այդ ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն