Դատարանը բավարարել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի ձերբակալման որոշման դեմ բողոքը

Դատարանը բավարարել է  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանի ձերբակալման որոշման դեմ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի ներկայացրած բողոքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակը։

«Դատավոր Վ․ Սիսակյանը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է: Դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ Վահան Հովհաննիսյանի և Սյուզզաննա Խչեյանի վստահորդը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- նշված է գրասենյակի հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter