Միկրոբիզնեսը, այդ թվում Երևանից դուրս գտնվող կրպակները, կազատվեն բոլոր հարկերից․ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի։ Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը, որոնք գործում են Երևանից դուրս և չեն հատում 24 միլիոն դրամի շրջանառության շեմը։ Այս կարգավորումից կբացառվեն նաև նրանք, ովքեր առևտուրն անում են առևտրային կենտրոնների միջոցով։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ որպեսզի իշխանություններն իմանան՝ որքան է բիզնեսի շրջանառությունը, այդ բիզնեսը պետք է տպի ՀԴՄ կտրոններ։ Այլապես այն չի կարող համարվել այդ արտոնության շահառու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն