Թրամփն այցելել է բախումների թատերաբեմ դարձած Կենոշա |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է զանգվածային բախումների թատերաբեմ դարձած Կենոշա քաղաք։

Վիսկոնսինում գտնվող՝ ավելի քան 100 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում անկարգությունները սկիզբ էին առել օգոստոսի 23-ին, երբ ոստիկանները կրակ էին բացել տեղի աֆրոամերիկացի բնակիչներից մեկի՝ 29-ամյա Ջեյքոբ Բլեյքի ուղղությամբ, վիրավորելով նրան։

Կենոշա այցի ընթացքում, սակայն, Թրամփը ոստիկանների գործողություններից տուժած աֆրոամերիկացու ընտանիքի հետ չի շփվել։ Փոխարենը Միացյալ Նահանգների նախագահը հանդիպել է տեղացի ոստիկաններին՝ բարձր գնահատելով անկարգությունների զսպմանն ուղղված նրանց գործողությունները։

«Մենք պետք է դատապարտենք ոստիկանների դեմ ուղղված այն վտանգավոր հռետորաբանությունը, որ վերջին շրջանում գնալով ավելի է շատանում», – հայտարարել է Թրամփը այցի ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով