Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև թռիչքներն իրականացնել իր օդային տարածքով |azatutyun.am|

azatutyun.am: Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելում գրանցված քաղաքացիական ինքնաթիռներին օգտագործել իր օդային տարածքը՝ Թել Ավիվի և Արաբական Միացյալ էմիրություններում գտնվող օդանավակայանների միջև չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Այժմ մենք կարող ենք խոսել ևս մեկ ցնցող ճեղքման մասին։ Թել Ավիվից Դուբայ և Աբու Դաբի ուղևորվող և այնտեղից վերադարձող իսրայելական, ինչպես նաև երրորդ պետությունների օդանավերը հնարավորություն կունենան այդ չվերթներն իրականացնել ամենակարճ ուղով, առանց որևէ տարածք շրջանցելու։

Դա նշանակում է, որ չվերթները ավելի կարճ կտևեն, և դրանց ինքնարժեքն ավելի ցածր կլինի։ Բացի այդ, դա կնպաստի իսրայելցիների համար արևելքի բացահայտմանը։ Այսուհետ Թաիլանդ և ասիական այլ պետություններ ուղևորվելիս դուք կարող եք գումար և ժամանակ խնայել», – հայտարարում էր Նեթանյահուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով