Մալաքյան եղբայրներն ազատության մեջ են

Էդգար և Գոռ Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ երեկոյան գրառում է կատարել․
 
«Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020թ-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է ժամը 23։40-ին և 23։45-ին»։
 
Հիշեցնենք, որ Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով