Ֆուտբոլիստ եղբայրները գիշերն ազատ են արձակվել. դատարանն այսօր կքննի նրանց կալանավորելու միջնորդությունները |armtimes.com|

armtimes.com: Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Գոռ եւ Էդգար Մալաքյանները կեսգիշերին ազատ են արձակվել:

Գոռ Մալաքյանի կալանավորման միջնորդությունը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանին, Էդգար Մալաքյանինը՝ նույն նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանին: Նրանք քննելու են նաեւ Մալաքյանների ձերբակալման որոշման դեմ պաշտպանի բողոքը:

Դատավոր Դավիթ Հարությունյանի կազմից տեղեկացրին, որ նիստը կայանալու է այսօր՝ ժամը 12:00-ին, իսկ Հարություն Մանուկյանի կազմից նշեցին, որ դեռեւս տեղեկություն չունեն:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով