Վրաստանը հաղթել է Ստրասբուրգի դատարանում «Ռուսթավի 2»-ի դեմ հարուցված գործը |shantnews.am|

shantnews.am: Վրաստանը Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում հաղթել է ընդդիմադիր «Ռուսթավի 2» ՀԸ-ի դեմ հարուցված գործը: Ստրասբուրգի դատարանը հանել է «Ռուսթավի 2» ՀԸ-ն նախկին սեփականատիրոջը վերադարձնելու գործով Վրաստանի Գերագույն դատարանին սահմանած արգելքը: Դատարանն իր որոշումը բողոքարկելու 3 ամիս է տվել, որից հետո ՀԸ-ն օրենքով կվերադարձվի նախկին սեփականատիրոջը՝ գործարար Կիբար Խալվաշին:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին ՄԻԵԴ-ի որոշումը համարել է պետության լիակատար հաղթանակ:

««Ռուսթավի 2»-ում խոսքի ազատությունը կպահպանվի, իսկ Գվարամիան (ներկայիս սկանդալային տնօրենը) կհեռանա»,- հայտարարել է միջազգային ատյաններում դատը հաղթած «Ռուսթավի 2» ՀԸ-ի նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին: Նրա որոշմամբ` իր փաստաբան Պաատա Սալիան կնշանակվի «Ռուսթավի 2» ՀԸ-ի գլխավոր տնօրեն:

«Ես չեմ պատրաստվում փոխել խմբագրական քաղաքականությունը: Խոսքի ազատությունը երաշխավորված կլինի: Չեմ միջամտի «Ռուսթավի 2-ի» լրագրողների մասնագիտական ​​գործունեությանը: ՀԸ-ում փոփոխությունները կվերաբերեն միայն մեկ մարդու՝ Նիկա Գվարամիային։ Նա, որ իրականում նշանակվել է իմ ընկերության ղեկավարած ռեժիմի կողմից, չի կարողանա շարունակել աշխատել ընկերության համար` ոչ որպես լրագրող, առավել ևս ՝ ոչ որպես գլխավոր տնօրեն»,- ասված է Խալվաշիի հայտարարության մեջ: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ «Ռուսթավի 2» ՀԸ-ի լրագրողները կաջակցեն իրեն այդ հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով