ԱՄՆ-ն 2008 թ. ի վեր առաջին անգամ պատրաստվում է դեսպան ուղարկել Բելառուս |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Կենտը Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված տեսահամաժողովի ընթացքում հայտարարել է, որ Մինսկում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջուլի Ֆիշերը Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից հավանություն ստանալուց հետո մոտ ժամականերն աշխատանքի կանցնի։

Խոսակցության ընթացքում Կենտը մանրամասնել է, որ Ֆիշերի՝ որպես դեսպան հանդես գալու թեկնածությունն առաջադրել է նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ նրա վերջնական նշանակման հարցը սենատորները կքննարկեն մյուս շաբաթ՝ արձակուրդից վերադառնալուց հետո։

Խոսելով որոշ սենատորների կարծիքի մասին, թե ԱՄՆ-ն չպետք է դեսպան ուղարկի Մինսկ՝ Կենտը նշել է, որ, հաշվի առնելով Բելառուսում վերջին ամսվա իրադարձությունները, այդ երկրում ձայն ունենալու և այնտեղ աշխատելու անհրաժետություն առաջացել է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն