ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանին սպառնացել է Բելառուսի գործերին «միջամտելու» համար |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Կենտը գերմանական Մարշալ հիմնադրամի կողմից կազմակերպված տեսահամաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարանալու են Մոսկվայի կողմից Բելառուսում տիրող իրավիճակին «բաց ուժային միջամտության» դեպքում։

Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն բելառուսական իշխանությունների և ընդդիմության միակ միջնորդն է, քանի որ այս կառույցը կարող է երկրում որոշ խնդիրների, այդ թվում՝ ընտրական գործընթացի որակին, քաղաքական ազատություններին կամ սոցիալական հարաբերություններին առնչվող հարցերին լուծում տալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով