Լարսում հավաքված հայերը չեն ուզում լսել օդային ճանապարհով տեղափոխվելու մասին որևէ առաջարկ |lragir.am|

lragir.am: Վերին Լարսի անցակետից դեպի 10 կմ հատվածում հավաքված հայերը, ովքեր ցանկանում են Ռուսաստանից մեկնել Հայաստան, պահանջում են, որպեսզի պետական մակարդակով լուծվի իրենց՝ ցամաքային ճանապարհով տեղափոխման հարցը։

Նախքան անցակետ հասնելը, մոտ 10 կմ հեռավորության վրա ռուսական կողմից հավաքված են հայ ընտանիքներ՝ ընդհանուր 24 մարդ։ Նրանք չեն ընդունում առաջարկները՝ օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու մասին։ Այս մասին  ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նա փոխանցեց, որ մարդիկ վրդովված են, չեն ուզում լսել օդային ճանապարհով տեղափոխվելու մասին որևէ առաջարկ։

«Շաբաթ օրը Մինվոդիից չվերթ կա դեպի Հայասատան, սեպտեմբեի 8-ին՝ Կրասնոդարից։ Հյուպատոսի կողմից առաջարկվել է օդային ճանապարհով վերադառնալ,  նրանք ասում են՝ մեզ թռիչքների մասին ինֆորմացիա չտաք, չենք ուզում լսել»,- նշեց Թանանյանը։ Դեպի Հայաստան տոմսերը 12-13 հազար ռուբլի արժեն։ Հյուպատոսարանը պատրաստ է կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան, բայց ոչ թե տոմսերը գնել։ Իսկ հավաքված մարդիկ պահանջում են, որպեսզի պետությունը վճարի իրենց բեռների տեղափոխման ու տոմսի գումարը։

Նշենք, որ կոչ էր արվել չգնալ դեպի Լարսի անցակետ, քանի որ վրացական կողմը ցամաքային սահմանը բացելու մասին որոշում չունի դեռ։ Եվ չնայած կոչերին, սեպտեմբերի մեկին մի խումբ անձինք գնացել են տարածք և փորձում են ցամաքային ճանապարհով գալ Հայաստան։

Շարունակությունը՝ lragir.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով