Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը մերժել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Գոռ Մալաքյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը: Ավելի վաղ, սակայն, մեկ ամսով կալանավորվեց Մալաքյան եղբայրներից ավագը՝ Էդգար Մալաքյանը։

«Դատարանը Էդգար Մալաքյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, բավարարեց իմ բողոքը, բայց կալանավորման միջնորդությունը նույնպես բավարարեց: Իհարկե, մասնակի` մեկ ամսով: Քննիչը պահանջել էր երկու ամիս, բավարարեց մեկ ամսով: Համաձայն չենք որոշման հետ ու բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան», – ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը` հավելելով, որ որոշումն անընդունելի է. – «Ո՛չ հիմնավոր կասկածը կա, ո՛չ կալանավորման հիմքերը»:

Եղբայրներին երեկ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով