Ալոկոհոլային թունավորման հետեւանքով տուժած 8 քաղաքացու առողջական վիճակը ծանր է |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 4-ի ժամը 11-ի դրությամբ ալկոհոլային թունավորման դեպքերից տուժած 12 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Նրանցից 8-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Տվյալները հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Վերջին օրերին Երեւանում, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում եղել էին ալկոհոլային խմիչքից թունավորումներ։

ԱՆ-ից նաեւ հայտնում են, որ թունավորման հավանական աղբյուրը ոչ գործարանային արտադրության օղու եւ բժշկական սպիրտի օգտագործումն է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արդեն իսկ տեղեկացրել է, որ Արմավիրում իրացված տնայնագործ օղու մեջ հայտնաբերվել է մեթիլ սպիրտի բավական մեծ չափաքանակ: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով նախարարությունը կոչ է անում զերծ մնալ եւ չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն