tert.am: ՌԴ Հարավային ռազմական շրջանի կազմում ներառված 8 կործանիչ սեպտեմբերի 4-ին Սև ծովի օդային տարածքում «որսացել» են 3 ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ, ինչի մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Որպեսզի կանխվի ամերկյան օդանավերի մոտեցումը ՌԴ սահմանին, օդ է բարձրացվել 4 Սու-27 և 4 Սու-30 կործանիչ, որոնք առաքելությունը կատարելուց հետո վերադարձել են իրենց ավիաբազաները: