Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղով սկսեց պայքարը Ազգերի լիգայի C դիվիզիոնի որակավորման փուլում: Ինչպես հայտնել էինք, առաջին խաղակեսն ավարտվեց 0-2 հաշվով՝ հօգուտ Մակեդոնիայի։

Երկրորդ կեսի մեկնարկում խաղային իրավիճակներում առավելությունը Հայաստանի ընտրանու կողմն էր: Հանդիպման վերջում Հայաստանի ընտրանին ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք և այն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի մի շարք փոփոխությունները հարձակման գծում ամբողջապես չտվեցին իրենց արդյունքը, և Հայաստանի ընտրանին պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի այս խաղարկությունում: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղն ավարտվեց 2:1 հաշվով:
 
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երկրորդ տուրում` սեպտեմբերի 8-ին, Երևանում կմրցի Էստոնիայի հավաքականի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն