2020-09-06-4626b6ac-c1ce-4305-9bbe-b85b1e7e934d.jpg

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, շոգը կնահանջի 3-5 աստիճանով

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի ցերեկը և 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն