2020-09-07-252ecbfb-2dad-4c01-9df9-70e7930af963.jpg

Արայիկ Հարությունյանը մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր մարզաձևերի զարգացումն Արցախում՝ այն դիտարկելով առողջ սերունդ դաստիարակելու համատեքստում:

Միջոցառմանը նախագահին ուղեկցում էր ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն