2020-09-08-f52c4171-b094-4867-914c-de256db9f115.jpg

Չինաստանում կլինիկական փորձարկման փուլում գտնվող երկու պատվաստանյութ է ներկայացվել կորոնավիրուսի դեմ |tert.am|

tert.am: Չինաստանում երկու դեղագործական ընկերություն առաջին անգամ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ իրենց հավանական պատվաստանյութերը:

Ինչպես հաղորդում է The Jakarta post պարբերականը, պատվաստանյութերը մշակվել են Sinovac Biotech և Sinopharm ընկերությունում: Դեղամիջոցի փորձնական նմուշները ցուցադրվել են Պեկինում անցկացված ցուցահանդեսում: Նշվում է, որ Չինաստանում «մեծ հույսեր են կապում» դրանց հետ:

Ներկայում պատվաստանյութերը փորձարկման երրորդ կլինիկական փուլն են անցնում: Միևնույն ժամանակ արտադրողները հույս ունեն, որ տարեվերջին դրանք կիրառելու թույլտվություն կստանան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն