tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պենտագոնը միայն պատերազմ է ցանկանում, որպեսզի զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները հարստանան: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է CNN-ը։
«Զինվորներն ինձ սիրում են։ Պենտագոնի ղեկավարները, հավանաբար, ոչ, քանի որ նրանք միայն պատերազմել են ցանկանում, որպեսզի բոլոր ռումբեր, ինքնաթիռներ և այլ տեխնիկա արտադրող հրաշալի ընկերությունները երջանիկ լինեն»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Նրա խոսքով՝ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, լինելով Բարաք Օբամայի փոխնախագահն ու գաղափարակիցը, երիտասարդներին ուղարկելու է պատերազմի։
«Բայց մենք դուրս ենք գալիս անվերջ պատերազմներից»,- հայտարարել է Թրամփը: