tert.am: Այս տարի Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհները ռեկորդային մոտ 810 000 հեկտար հողատարածք են ոչնչացրել, գրում է The Hill-ը։
Նախորդ ռեկորդը սահմանվել է 2018 թվականին, երբ Կալիֆոռնիայում ամբողջ տարվա ընթացքում 793 000 հեկտար հողատարածք էր այրվել: Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հակահրդեհային վարչության ներկայացուցիչը Associated Press-ին հայտնել է, որ այն փաստը, որ ռեկորդը սահմանվել է անտառային հրդեհների սեզոնի վաղ շրջանում, արդեն իսկ խիստ մտահոգիչ է։
«Այդ փաստը մտահոգիչ է, քանի որ պատմականորեն սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսները հրդեհների համար վատագույն ամիսներն են»,- ասել է վարչության ներկայացուցիրչը։
Վարչության տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում կայծակի ավելի քան 12 000 հարված առաջացրել է գրեթե երկու տասնյակ խոշոր հրդեհներ:

