Չկա մի մարդ կամ մարդկանց խումբ, ում չեզոքացնելու համար հնարավոր է կայացնել բարձրագույն դատական մարմինները միավորելու որոշում. նախարար |lragir.am|

lragir.am: «Չկա մի մարդ կամ մարդկանց խումբ, ում չեզոքացնելու համար հնարավոր է կայացնել բարձրագույն դատական մարմինները միավորելու որոշում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու որոշման նպատակը Հրայր Թովմասյանին համակարգից հեռացնելն է։

«Դա գաղափարական որոշում է, դա սահմանադրականության ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում։ Եվ դա ինստիտուցիոնալ ու հեռուն գնացող խնդիր է, որը արվում է ՀՀ քաղաքացիների համար՝ դատական համակարգում փոփոխությունների շարքը շարունակելու միտումով։ Սա լուծում է ռազմավարական խնդիրներ, և անլուրջ եմ համարում նման փաստարկների մասին անգամ մտածելը», ասաց նա։

Նախարարը  հավելեց՝ պլանավորվում է, որ հոկտեմբերին արդեն կլինի հայեցակարգ, որը կներկայացվի հանրային քննարկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով