5a56b8372a6347e980f5d1a3ba9c8673.jpg

Ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ հայկական զինուժի կրակոցների հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Լեյլա Աբդուլաևայի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Աբդուլաևան նշել է, որ կրակոցները տեղի են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտության մասին հայտարարությունից ժամեր անց:

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Ադրբեջանի պնդումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն