Տիխանովսկայան Վարշավայում հանդիպել է Լեհաստանի վարչապետին |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան այսօր Վարշավայում հանդիպել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ։ Նրանք մասնակցել են «բելառուսական տան» բացմանը։

Սա առաջին անգամն է, որ Տիխանովսկայան դուրս է եկել Լիտվայից, ուր հեռացել էր Բելառուսինախագահական ընտրություններից հետո։

Լեհաստանի վարչապետն ասել է, թե Վարշավան, ինչպես նաև ամբողջ Եվրամիությունը պաշտպանում է ազատ և ժողովրդավար երկրում ապրելու բելառուս ժողովրդի ձգտումները։ Մորավեցկին նաև ասել է, թե Լեհաստանը «բաց տուն» է օգնության կարիք ունեցող բոլոր բելառուսցիների համար։

Տիխանովսկայան ելույթ է ունեցել Վարշավայի համալսարանում։ Նա ասել է, թե Բելառուսում չնայած բռնաճնշումներին բողոքի ցույցերը պետք է խաղաղ անցկացվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով