tert.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է գալիք խորհրդարանական ընտրությունների իր ընտրացուցակը։
Ինչպես հայտնում է Грузия Online-ը, ընտրացուցակի առաջին տեղում երկրի գործող վարչապետ Գեորգի Գախարիան է, որի թեկնածությունն առաջադրվել է վարչապետի պաշտոնում:
Խորհրդարանի խոսնակի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրել է Արչիլ Թալաքվաձեի թեկնածությունը, որը երկրորդն է ցուցակում: