Անկախության օրը Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով»,-հայտնում են դեսպանությունից:

Դեսպանությունն այս հուզիչ իրադարձությանը ներկա գտնվել ցանկացողներին հրավիրում է մասնակցելու միջոցառմանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին ժամը 22:00-ին (Երևանի ժամանանով սեպտեմբերի 22-ին ժամը 06։00-ին) և կտևի 15 րոպե:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով