2020-09-11-ba4afe5e-c563-4651-8d4b-6da5d8c89a2e.jpg

Վրաստանում կորոնավիրուսի մեկ օրվա դեպքերի թվի հակառեկորդ է սահմանվել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով:

Սա պանդեմիայի ողջ ընթացքում մեկ օրա ընթացքում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:

Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` վարակվածների ընդհանուր թիվը  1917  է:

Մեկ օրում դուրս է գրվել 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1354 է: Պանդեմիայի ընթացքում մահացել է 19  վարակակիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն