Զախարովան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ հայտարարությունները զրպարտություն է համարում |shantnews.am|

shantnews.am: Մոսկվան ընտրություններին միջամտելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները դիտավորյալ զրպարտություն է համարում: Այս մասին սեպտեմբերի 11-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այսպես է նա մեկնաբանել ամերիկյան իշխանությունների որոշումը պատժամիջոցներ սահմանել երեք ռուսաստանցիների և Ուկրաինայի մեկ քաղաքացու նկատմամբ՝ ամերիկյան ընտրություններին ենթադրյալ «միջամտության» պատճառով:

«Միևնույն ժամանակ, շրջանառվում են որոշ չափով ձանձրացրած ակնարկներ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը խաթարելու փորձերի մասին»,- ասել է Զախարովան:

Նա շեշտել է, որ Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված չեն միջամտելու այլ երկրների ընտրական գործընթացներին:

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել մեր ամերիկացի գործընկերներին. Ռուսաստանի Դաշնությունը չի խառնվել, չի խառնվում և չի պատրաստվում որևէ կերպ ազդել ԱՄՆ-ի և այլ երկրների ընտրական գործընթացների վրա»,- ասել է նա:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը հիշեցրել է, որ Մոսկվան մեկ անգամ չէ, որ ամերիկացիներին առաջարկել է քննարկել և լուծել բոլոր համապատասխան հարցերը «հարգալից երկխոսության շրջանակներում խաղաղ և ապաքաղաքականացված կարգով», բայց այդպես էլ պատասխան չի ստացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն