ԱՄՆ արևմտյան ափին մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է 26 մարդ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ։ Այդ մասին սեպտեմբերի 11-ի երեկոյան հայտնել է «CNN» հեռուստանկերությունը։ Ընդ որում, իշխանությունները մտահոգ են, որ զոհերի իրական թիվը կարող է էլ ավելի մեծ լինել։

Օրեգոնում տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները, մի քանի տասնյակ մարդ էլ համարվում է անհետ կորած։  Ինչպես հայտարարել է Օրեգոն նահանգի նահանգապետ Քեյթ Բրաունը, հրդեհն ընդգրկում է ավելի քան 4000 քառակուսի կիլոմետր տարածք։ Օրեգոնի անտառային տնտեսության հրշեջ ծառայության վարչության ղեկավար Դուգ Գրեյֆը հայտարարել է, որ հրշեջները ստիպված պայքարում են առնվազն 16 խոշոր հրդեհների դեմ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն