Միշուստինը կարգադրել է բացել Հարավային Օսիայի հետ սահմանը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ:

«Ռուսաստանը նաեւ հանում Է մի քանի մասնագետների համար երկիր մուտքի եւ այստեղից ելքի սահմանափակումները»,- ի հավելումն նշվում Է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, մուտքը եւ ելքը թույլատրված Է ծովային եւ գետային նավերի անձնակազմերի այն անդամներին, որոնք գտնվում են ռուսաստանյան նավահանգիստներում:

Տեղափոխության համար նրանք կարող են օգտագործել ավտոմոբիլային, օդային, երկաթուղային եւ ծովային փուխադրամիջոց:

Նշվում Է, որ որոշումն ընդունվել Է նավերի անձնակազմերի հերթափոխի հնարավորությունն ապահովելու համար:

Նոր կորոնավիրուսային համավարակի ֆոնին Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել Է կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ: Բացառություն են կազմել այն չվերթերը, որոնցով Ռուսաստանի քաղաքացիներին դուրս են հանում արտասահմանից, իսկ օտարերկրացիներին՝ Ռուսաստանից, ինչպես նաեւ բեռնային, փոստային, սանիտարական եւ մի քանի այլ թռիչքներ:

Իշխանությունները քանիցս ընդգծել են, որ սահմանները բացելու ամսաթիվը կախված Է լինելու համաճարաբանական իրադրությունից: Այժմ ռուսաստանցիները հնարավորություն ունեն ուղեւորվել Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Տանզանիա, Աբխազիա, Շվեյցարիա, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Մալդիվներ:

Նաեւ որոշում են ընդունել իրենց սահմանները բացել Չեռնոգորիան, Խորվաթիան, Բելառուսը, Սերբիան, Բուլղարիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը եւ Մեքսիկան: Աստիճանաբար Ռուսաստանի հետ հաղորդակցությունը վերսկսում են նաեւ մյուս երկրները:

Այսպես, օգոստոսի 31-ին Լեհաստանը Ռուսաստանին հանել Է այն երկրների ցուցակից, որոնց հետ արգելված Է ավիահաղորդակցությունը: Սեպտեմբերի 1-ից կարելի Է ռուսաստանցիների մուտքը Մոլդովա: Սեպտեմբերի 7-ից թույլատրված Է շաբաթը մինչեւ 500 ռուսաստանցիների մուտքը Հունաստան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև